ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ

Նիկոլ Փաշինյան. Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ
22.05.2018 | 12:20

Որևէ մեկը իրավունք չպիտի ունենա ներազդել զինվորի քաղաքացիական գիտակցության վրա` մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն ու Վիգեն Սարգսյանի արձագանքին՝ Փաշինյանը նշել է. «Եթե մի տարվա քարոզչությունից հետո որևէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «ազգ-բանակը», նշանակում է` ոչ մեկը չի պատկերացնում։ Սարգսյանն իր դեմ է արել այդ հայտարարությունը։ Պատկերացնում եք, մի տարի մարդը խոսել է այդ մասին, և որևէ մեկը չի լսել, կամ լսել, հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչ է ասում։ Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ»։


Դիտարկմանը, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դրական է գնահատում «Ես եմ» ծրագիրը, վարչապետը պատասխանել է. «ՈՒնենք կոնկրետ օրենք, որը գործում է, որը ունի կոնկրետ դրույթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրված»։ Ըստ վարչապետի, մեր հասարակությունն ապացուցեց, որ միլիտարիզացված չէ։ «Այսօր խոսում ենք այն մասին, որ որևէ մեկը իրավունք չպիտի ունենա ներազդել զինվորի քաղաքացիական գիտակցության վրա։ Եթե «ազգ-բանակն» այն է, որ զինվորները հրամանով քվեարկեն, չի լինելու դա»,- նշել է Փաշինյանը։


Նա նաև չի բացառել Գլխավոր շտաբի պետի փոփոխությունը։ «Եթե այդպիսի խնդիր կլինի, այդ մասին կտեղեկանաք»,- նշել է Փաշինյանը։

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ